ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հ ուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպ իսի մի նոր հավիտենու թյուն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դա ռնում է արդեն խորին հնություն :
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Ո ր քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փր կիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տո ւր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, Ի նձնից խոսելուց քեզնից չամաչեմ, Ին ձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, Որ չմոլորվեմ քո ոլորտներո ւմ Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու , զտիր խոհերն իմ խառնակ, Առ ք ո թևերին, տար ինձ, ժամանակ:
ԱՅՍ ՔԱՐԱՆՁԱՎՆ ԵՐՆ
Այս քարանձավն երն` անկոպ ու անբիբ Աչքե րն են անգիր հավիտենու թյան: Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի Աս քերն են անգիր հավիտենու թյան: Կիրճե ր կուլ տված կիրճերն այս մթին Պատկե րն են անգիր հավիտենու թյան: Արեգա կն, անձրևն, օդն այս` մեզ տալիք Պարտ քերն են անգիր հավիտենու թյան: Կռիվ, կ ոտորած, դավ ու դառնությո ւն— Մեղքերն են անգիր հավիտենու թյան:
...ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ
...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր: Մի տուն, մի գլուխ պահելու համար, Ժամա նակավոր Մի անմահությ ուն շահելու համար Արժե ՞ր, որ այդքան կորուստնե ր տայիր:
Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր Քար քարոտ մի հուն մտնելու համար, Պարզ ու նախնական Մ ի ճշմարտութ յուն կրկնելու համար, Մի բուռ ինքնությո ւն գտնելու համար Արժե ՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:
Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր, Եր բ որ ուժերդ չէին ներելու` Քո իսկ էության Փա խած բևեռներն իրար բերելու, Ար ժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:
Երբ ամպրոպի պես չէիր պայթելու, Չ էիր վանելու այս մեղկ մարդկությ ան Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու, Արժե ՞ր, որ այդքան դու որոտայիր, Ե վ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր: |
ԹԵԹԵՎ ԼԻՆԻ
«Թող հողը թեթև լինի թեզ վրա»... Եվ հետո ծանր մի քար են ղնում Այդ հ ողի վըա: Եվ հետո ծանր մի դար է նստում Այդ քարի վըա: Եվ հետո հողի մի սար է նստում Այդ դարի վըա... «Թող հողը թեթև լինի քեզ վրա»:
ՈԻ ԵՍ ԵԿԱ
Արդեն չգալ չէի կարող, Ինչ է լ լիներ, պիտի գայի: Ու ես եկա... Ասում են թե Թոնրի շուրթին ուշաթափվե ց Խրտնած շողքը լուսնյակի , Լուսաբացի մի պատառիկ Եր դիկն ի վար թրթռալով, Ը նկավ մորս հոգնած բարձի Եվ իմ անհոգ բախտի վրա: Երդիկն ի վեր թրթռալով Ի մ առաջին ճիչը թռավ Եվ առաջին ծիծեռնակի Ծիվ-ծիվի հետ Քիվից կ ախվեց բակի վրա: Իրարան ցում եղավ հետո Խաչիպ ապենց հին հոդայում... Պապս ասաց.— Տեր երկնայի՛ն , Քո փառքը շատ, իմ աչքը լույս, Տանս մի սյուն, Մի գերան էլ ավելացավ: Խ աչակնքեց իր երեսին Ու մ րմնջաց տատս մի բուռ. — Անխիղճ աստված, այս ի՞նչ արիր, Խեղճ ո ւ կրակ սուփրիս վրա Մի ավելորդ գդալ բռնող, Մի բերան էլ ավելացավ: Ի նքն իրենից ամաչելով Հ այրս անցավ սյունի ետև, Սրբեց ք րտինքն իր ճակատի Եվ ա չքերի արցունքը տաք Ու երևի մտքում ասաց. — Արտ ու կալում ցավիս ընկեր Գութ ան քշող ու կամ քշող Մի ճիպոտ էլ ավելացավ... Առան-տվին, տվին-առան, Ու ոչ մեկը գլխի չընկավ, Որ ա շխարհի կանաչ-կարմ իր Երազներ ի ետևն ընկած Երկո ւ ոտ էլ ավելացավ: Ե րազներից քարե ծաղիկ Եվ քարեղեն հեքիաթ հյուսող Եր կու ձեռք էլ ավելացավ: Ո ւ թեկուզ այս մեղքերը շատ, Վերքեր ը շատ աշխարհի մեջ Մի նոր մեղք էլ, Մի նոր վերք էլ ավելացավ, Բ այց նրա մեծ համերգներ ում Մեր աշխարհի համ ու հոտով Մի նոր երգ էլ ավելացավ:
ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ
Այնպես ես գալիս, այնպես գնում, Ով դու արարող և ավերիչ, Որ դ ժվար է մարդ գլխի ընկնում՝ Բ երածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:
Գալիս ես որպես իրարանցու մ, Եվ անց ես կենում որպես երազ. Կյանք իմ, դու ձրի ներկայացո ւմ,— Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: |
ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է, Քարե արցունք է, քարե ժպիտ, Քարե ս արսուռ, է ու քարե սունկ է, Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են, Ուր-որ է պիտի պատռեն իրար։ Քարե երգեր են, քարե վանքեր են, Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է, Քարե բողոք է ու քարե բերդ, Քարե շ եփոր է, քարե թմբուկ է, Քարե թափոր է, քարերի երթ...
Քարե ընդվզում, քարե տանջանք է, Քարե ավար է, առևանգում ... Քարե զարմանք է ու զարհուրան ք է, Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է, Քարե լծկան է ու քարե մաճ. Քարե մագաղաթ, քարե մատյան է, Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր, Որ մեզ քարերը տվիր նվեր, Բայց ք ո կյանքը կարճ, մերը երկար էր, Ու երկարում է քարերն ի վեր։
ԳՆԱՄ ԳՅԱԶԲԵԼԻՍ
Գնամ Գյազբելիս հողմերը շնչեմ, Գնամ հովեըը շնչեմ Գյազբելիս , Թրջված ամպի մեջ թևերս թրջեմ, Ու թևերի տակ ննջեմ Գյազբելիս ։
Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ, Ելն եմ երկինքոտ ժայռերը նրա Եվ ներշնչանք իս խորհուրդո վ չափեմ Արծվ ի ճախրանքը վիհերի վրա։
Գնամ շուրթերը համբուրեմ ՝ նրա Ծաղիկն երի մեջ ծվարած ձյունի, Փռվ եմ Գյազբելիս փեշերի վրա Ու խղճամ նրան, ով Գյազբել չունի։
ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ...
Ուրիշ ամպեր են նստել սարերին, Ու րիշ մամուռ է ծաղկել քարերին, Ու րիշ աչքեր են նայում արևին։ Միա յն սարերն են նույնը մնացել, Միա յն քարերն են նույնը մնացել, Միա յն արևն է նույնը մնացել։ Դո ւ ամպի նման փարվիր սարերին, Մա մուռի նման ծաղկիր քարերին, Հր ճվիր արևով, նայիր արևին։ Արև ին նայող աչքերն համբուրիր , Սարերին փարված ամպերն համբուրիր , Քարերին ծաղկած մամուռն համբուրիր , Մեծ ելումուտի այս դուոն համբուրիր ... Համբուրի ր ճամփան անցավորնե րիղ, Հիշատա կները մերձավորն երիդ, Խոնար հվիր նրանց շիրմաքարե րին... Ով գնաց, գնաց,— էլ ետ չի գալու, Ու եկողներն էլ խորհուրդ չեն տալու՝ Փնտ րել անհնարն ու անկարելին ։
остальное можешь скачать здесь |